«Ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ և հանդուրժողական, գուցե ավելորդ հանդուրժողական». Արմեն Խաչատրյան
Իմ դիտարկմամբ ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել, եւ դեռ մի քիչ էլ ավել հանդուրժողական են եղել, որովհետեւ զանգվածային անկարգությունների պայմաններում ոստիկանությունը պարտավոր էր հատուկ միջոց կիրառել: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին Դեմիրճյան.Պռոշյան փողոցների խաչմերուկում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բխումներին:
«Դա ամենաթեթեւ հատուկ միջոցներից էր, որ կարող էր այդ պահին կիրառվել: Բայց ոստիկանության գործողություններին գնահատական տալու համար եկեք հետ գնանք 1,5 ամիս առաջ, ոստիկանությունն արդեն 1,5 ամիս է օրուգիշեր ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է ապահովում եւ որեւէ անգամ հատուկ միջոց չի կիրռել, անգամ հատուկ պաշտպանական միջոց չի կիրառվել՝ սաղավարտ, ռետինե մահակ եւ այլն:
Բայց երբ մենք տեսանք, որ ոստիկանության այդ գործողությունները բերում են այն արդյունքին, որ զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, այսինքն ոստիկանության գործողությունները չեն նախականխել զանգվածային անկարգությունները, հետեւաբար ոստիկանությունը պետք է իր մարտավարությունը կոշտացնի, ինչն էլ արել է: Թեեւ այդքան էլ կոշտ չի եղել, ոստիկաններն ավելի շատ տուժեցին այդ ամենից: Կրկնում եմ՝ ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ եւ հանդուրժողական, գուցե ավելորդ հանդուրժողական»,-ասաց նա:
Արմեն Խաչատրյանը խոստովանեց, որ որոշ անձինք տուժել են այդ հատուկ միջոցների գործադրումից՝ հավելելով, որ դրա շուրջ ծառայողական քննություններ են իրականացվում:
Նմանատիպ հոդվածներ
«Առաջարկում եմ 2-րդ տարբերակը դնել մի կողմ ու կպնել 1-ին տարբերակին». Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն իր տելեգրամի ալիքում գրառում է արել: «Տարբերակ 1. Անել հետևություններ, սթափ գն...
ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրի է միանում. Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է մեկ վերապահումով
Հայաստանի Հանրապետությունը որոշել է միանալ ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց...
Վրաստանը չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումներն օտարեկրացիների համար
Վրաստանի կառավարությունը չեղարկել է երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կորոնավիրուսային սահմանա...
«Սերժ Սարգսյանն արձանագրեց` ով է «Դիմադրության» լիդերը». Քոչարյան
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրա...