«Սերժ Սարգսյանն արձանագրեց` ով է «Դիմադրության» լիդերը». Քոչարյան
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ պալատկեքը հավաքել են՝ լավ են արել, ո՞վ է իրենց խանգարում, թող անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին:
«Վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր, և Սերժ Սարգսյանը, փաստորեն, արձանագրեց, որ «Դիմադրություն» շարժումն արդեն ունի լիդեր՝ Իշխան Սաղաթելյանն է», - ասաց Քոչարյանը։
Պատգամավորը նշեց, թե բնական է, որ վրանները հավաքելու իրենց որոշումը պետք է ներկայացնեին որպես հաղթանակ։
«Հաղթանակի մեջ էլ արձանագրում են, որ եթե իրենք չլինեին, ՀՀ-ն վաղուց ոչնչացված պետք է լիներ։ Դա այդպես չէ։ Մենք էլ ասում ենք՝ Հայաստանին համերաշխություն է պետք, իսկ համերաշխության հարթակը Ազգային ժողովն է, ինչի են փախել Ազգային ժողովից, ինչի չեն վերադառնում», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Վերջինս նաև ասաց, թե կուզեր՝ ընդդիմությունը իսկապես գիտակցեր, որ որպես ընդդիմություն կարևոր առաքելություն ունեն.
«Բայց ես կուզեի, որ իրենք դառնան ընդդիմություն։ Իշխանությանը պետք է ընդդիմություն»,- ընգծեց Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Առաջարկում եմ 2-րդ տարբերակը դնել մի կողմ ու կպնել 1-ին տարբերակին». Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն իր տելեգրամի ալիքում գրառում է արել: «Տարբերակ 1. Անել հետևություններ, սթ...
ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրի է միանում. Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է մեկ վերապահումով
Հայաստանի Հանրապետությունը որոշել է միանալ ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց...
«Չկարողացանք հասնել կազմակերպվածության այն բարձր մակարդակին, որ իշխանությունը չդիմանա»․ Սաղաթելյան
Այսօր Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառ...
Վրաստանը չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումներն օտարեկրացիների համար
Վրաստանի կառավարությունը չեղարկել է երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կորոնավիրուսային սահմանա...