Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների համար. Բաբայան
Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։ Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար»,-գրել է Բաբայանը գրառման մեջ՝ նշելով, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրի է միանում. Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է մեկ վերապահումով
Հայաստանի Հանրապետությունը որոշել է միանալ ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց...
Թուրք մտավորականներն իրենց աջակցությունն են հայտնել Կարո Փայլանին
Թուրքիայում մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ 47 լրագրող և իրավաբան, համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հ...
«Ընդդիմությունը ձախողել է ստորև նշված բոլոր 6 կետերով». Տարոն Չախոյան
Զավեշտի ժանրից է, երբ Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն նեղ է իրենց համար։ Այս մասին ֆեյսբուք...
«Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը». Կոպիրկինը` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին
Ռուսաստանի օրվա կապակցությամբ պետական ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպան...