«Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը». Կոպիրկինը` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին
Ռուսաստանի օրվա կապակցությամբ պետական ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ շնորհիվ պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների՝ մեր ընկերների և դաշնակիցների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը։
«Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև համագործակցությունը տարբերվել է ինտենսիվ, վստահելի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների գծով ակտիվ փոխգործակցությամբ: Հետևողականորեն զարգացել և շարունակում են զարգանալ տնտեսական կապերը. 2021 թվականի արդյունքներով՝ ապրանքաշրջանառությունը գերազանցել է մինչհամաճարակային ցուցանիշները և կազմել շուրջ 2,6 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական և հուսալի տնտեսական և ներդրումային գործընկերոջ դիրքերը։ Ընդլայնվում է մեր մշակութային, կրթական և հումանիտար համագործակցությունը: Առանցքային նշանակություն ունի երկկողմ արդյունավետ համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային: Մեր երկրներն ակտիվորեն փոխգործակցում են միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ- ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,- ասել է դեսպանը:
Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում և աջակցելու է այն ամենին, ինչը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար հիմքի ստեղծմանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ համառ և լարված աշխատանքներ է տանում տարածաշրջանային խնդիրների լուծման առումով, որոնք ուղղված են թե՛ տրանսպորտային և տնտեսական կապերի բացմանը, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ, լիարժեք հարաբերությունների ձևավորմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրի է միանում. Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է մեկ վերապահումով
Հայաստանի Հանրապետությունը որոշել է միանալ ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց...
Թուրք մտավորականներն իրենց աջակցությունն են հայտնել Կարո Փայլանին
Թուրքիայում մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ 47 լրագրող և իրավաբան, համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հ...
«Ընդդիմությունը ձախողել է ստորև նշված բոլոր 6 կետերով». Տարոն Չախոյան
Զավեշտի ժանրից է, երբ Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն նեղ է իրենց համար։ Այս մասին ֆեյսբուք...
Պեսկովը` Պուտին-Էրդողան հնարավոր զրույցի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայ...