ՄԱԿ-ը Դոնեցկում իրավիճակը ծայրահեղ լարված է անվանել

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) Դոնեցկում ստեղծված իրավիճակը գնահատում է ծայրահեղ ծանր, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, գրում է Kp. ru-ն:
 

«Մարդասիրական աշխատանքով զբաղվող մեր գործընկերները մեզ ասացին, որ իրավիճակը Դոնեցկում շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Վերջին շաբաթվա ընթացքում լարվածության աճը մեծ տառապանք է պատճառել խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ օգնություն տրամադրողներին և քաղաքում բնակվողներին»,- ասել է նա ճեպազրույցում։

 

Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, վերջին 24 ժամվա ընթացքում քաղաքում խաղաղ բնակիչներ են եղել, այդ թվում՝ երեխաներ։ Դյուժարիկը ուշադրություն է հրավիրել նաև Դոնեցկի ծննդատան գնդակոծության վրա։

Քաղաքականություն