Կփակվի Պրահայում ուկրաինացի փախստականների գրանցման կենտրոնը

Հունիսի 15-ից Պրահայի մագիստրատի որոշմամբ կփակվի ուկրաինացի փախստականների գրանցման կենտրոնը։ Այս մասին գրում է չեխական E15 հրատարակությունը՝ հղում անելով Պրահայի քաղաքապետ Զդենեկ Հրիբին, գրում է Kp. ru-ն:
 

Կենտրոնը փակելու որոշումը պայմանավորված է նրանով, որ Չեխիայի մայրաքաղաքը սպառել է ուկրաինացի փախստականներին սոցիալական աջակցություն, մասնավորապես՝ բնակարանային և բժշկական օգնություն տրամադրելու տարբերակները։
 

Քաղաքապետ Հրիբն ասել է, որ մտադիր է Չեխիայի կառավարության առջև դնել փախստականներին ամբողջ երկրում հավասարաչափ բաշխման միջոցառումներ մշակելու հարցը։

Քաղաքականություն