ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայից երկաթուղով հացահատիկ արտահանելու ծրագրի վրա. Բայդեն

ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայից երկաթուղով հացահատիկ արտահանելու ծրագրի վրա՝ սահմանին փոխադրման կետեր ստեղծելով։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը, գրում է RT-ն:

 

«Մենք աշխատում ենք հացահատիկի՝ այլ երկրների միջոցով երկաթուղով արտահանման պլանի վրա... Մենք ժամանակավոր ամբարներ ենք կառուցելու Ուկրաինայի սահմաններին, ներառյալ Լեհաստանում, որ կարողանանք դրանք վագոններից վերբեռնել, այնուհետև...  առաքենքք աշխարհով մեկ»,- ասել է Բայդենը:

 

Նրա խոսքով՝ ուկրաինական ամբարներում հազարավոր տոննա հացահատիկ կա։

 

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Վաշինգտոնի առաջնահերթությունը ուկրաինական հացահատիկի արտահանման խնդրի լուծման դիվանագիտական ​​ճանապարհն է։

Քաղաքականություն