Քաղաքականություն

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին 100 օրերին ՌԴ-ն գազի վաճառքից վաստակել է մոտ 100 մլրդ դոլար

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին 100 օրերին ՌԴ-ն գազի վաճառքից վաստակել է մոտ 100 մլրդ դոլար
Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին 100 օրերի ընթացքում ՌԴ-ն էներգակիրների արտահանումից վաստակել է 98 մլրդ դոլար: Այս մասին գրել է BBC-ն` հղում անելով CREA զեկույցին: Մատակարարումների հիմնական մասն…

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին 100 օրերի ընթացքում ՌԴ-ն էներգակիրների արտահանումից վաստակել է 98 մլրդ դոլար: Այս մասին գրել է  BBC-ն` հղում անելով CREA զեկույցին:

 

Մատակարարումների հիմնական մասն իրականացվել է ԵՄ երկրներ, ասվում է Էներգետիկայի և մաքուր օդի ուսումնասիրությունների ֆիննական կենտրոնի (CREA) զեկույցում։ Համաձայն հետազոտության՝  ռուսական արտահանման 61 տոկոսի սպառողը ԵՄ-ն է եղել: Թվերով`  60 մլրդ դոլարի գնում է արվել։ Հիմնական սպառող երկրներն են Գերմանիան` 12 մլրդ դոլարից ավելի և Իտալիան` մոտ 8 մլրդ դոլար։ 

 

Միության երկրներից դուր` դուրս ռուսական նավթի ու գազի գլխավոր ներկրողը Չինաստանն է: Երկիրը կատարել է ավելի քան 12 մլրդ դոլարի գնում։ 

 

Հունիսի սկզբին ԵՄ-ն համաձայնեցրեց գրեթե ամբողջությամբ ռուսական նավթի ներկրումը դադարեցնելու հարցը, ինչպես նաև պատրաստ է մինչև այս տարեվերջ ռուսական գազի սպառումը կրճատել երկու երրորդով՝ չնայած Եվրոպայի մեծ կախվածությանը ռուսական էներգառեսուրսներից:
 

Նմանատիպ հոդվածներ

«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250