Կոչ ենք անում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց. Իսրայելի արտգործնախարար
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Թուրքիա այցելություններից, եթե դա կենսական անհրաժեշտություն չէ։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել է «Եշ Ատիդ» խորհրդարանական խմբակցության նիստում։
«Թուրքիայում վերջին շաբաթների իրադարձություններից և Ստամբուլ հանգստանալու մեկնած իսրայելցիների դեմ իրանական ահաբեկչության մի շարք փորձերից հետո իսրայելցիներին կոչ ենք անում չգնալ Ստամբուլ, և եթե կենսական անհրաժեշտություն չունեք, առհասարակ Թուրքիա չթռչել։ Եթե արդեն գտնվում եք Ստամբուլում, հնարավորինս արագ վերադարձեք Իսրայել»,- ասել է Լապիդը։
ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ արձակուրդ մեկնած իսրայելցիների դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել։
«Դա կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ։ Իրական և անմիջական վտանգ է։ Եթե դուք թռիչք եք ծրագրել դեպի Ստամբուլ, չեղարկե՛ք։ Ոչ մի արձակուրդ ձեր կյանքը և ձեր մտերիմների կյանքը չարժե։ Մենք մշտապես թարմացնում ենք հրահանգները` իրավիճակի գնահատմանը համապատասխան»,- ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմե...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ֆինլանդիայի նախագահի հետ ճեպազրույցում ասել է, որ Կիևը ստիպված կլինի զիջել տա...
Ընդդիմադիրները կազատեն Ֆրանսիայի հրապարակը․ Bagramyan26
Ընդդիմությունը որոշել է ազատել Ֆրանսիայի հրապարակը վրաններից, այս մասին փոխանցում է Bagramyan26 տելեգրամ ալիքը՝ հղում ան...