
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը բացահայտել է ՆԱՏՕ-ի ներսում առկա խնդիրները

Հյուսիսատլանտյան դաշինքը, որի «ուղեղային մահը» Էմանուել Մակրոնը հայտարարեց դեռ 2019 թվականին, այսօր «հիմնական վերափոխման» կարիք ունի, գրում է ամերիկյան Foreign Policy ամսագիրը։
Հոդվածի հեղինակ, Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի գիտաշխատող Էդվարդ Լուկասի կարծիքով, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը բացահայտել է դաշինքի ներսում առկա խնդիրները։
«Նախ, 30 անդամներից բաղկացած դաշինքը չափազանց հսկայական է: Ռազմական տեսանկյունից կարևոր են միայն մի քանի երկրներ, առաջին հերթին Միացյալ Նահանգները, բայց քաղաքական տեսակետից նույնիսկ փոքր Լյուքսեմբուրգն ու Իսլանդիան ունեն ձայնի իրավունք»,- ասվում է հրապարակման մեջ։
Դիտորդը կարծում է, որ, չնայած նպատակի ակնհայտ միասնությանը, դաշինքը հոգնած և հնացած տեսք ունի։
Դաշնակիցները բուռն կերպով վիճում են իրենց նոր ռազմավարական հայեցակարգի ձևակերպման շուրջ, որը կսահմանի դաշինքի առաքելությունը առաջիկա տարիների համար և կներկայացվի Մադրիդում: Ի՞նչ կասեն Ռուսաստանի մասին, Չինաստանի մասին, ինչ զոհաբերությունների և ռիսկերի են իսկապես պատրաստ անդամ երկրները: Պատրա՞ստ են զոհաբերել ինքնիշխանությունը, պարզեցնել որոշումների կայացման գործընթացը։
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ն ուղղված է առճակատման։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքի հետագա ընդլայնումը ավելի մեծ անվտանգություն չի բերի Եվրոպային, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ է։