Մարսելոն հեռացավ ակումբից. տեղի կունենա հրաժեշտի միջոցառում
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց, որ Մարսելոն հեռացել է ակումբից։
34-ամյա ֆուտբոլիստը «Արքայական ակումբում» անցկացրել է 15 տարի։ Բրազիլացու վերջին հանդիպումը «սերուցքայինների» մարզաշապիկով Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կայացած «Լիվերպուլի» դեմ հանդիպումն էր։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Վաղը տեղի կունենա հրաժեշտի միջոցառում, որին ներկա կլինի նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ 15 տարիների ընթացքում Մարսելոն մադրիդցիների կազմում մասնակցել է 545 հանդիպման՝ դառնալով 38 գոլի հեղինակ և կատարելով 103 գոլային փոխանցում։
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը․ Կապառոսը՝ երեկվա խաղի մասին
Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ...
Հայ մարզիկները Վրաստանում կայացած մրցաշարում հաղթել են
Հունիսի 11-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել Խառը մենամարտեր (MMA) մարզաձևի GFC 16 մրցաշարը, որտեղ Հայաստանը ն...
Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել Թբիլիսիում
Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել Թբիլիսիում, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա Ազգերի լիգայի խաղ...
Սպերցյանը չի մասնակցի Հայաստան–Ուկրաինա խաղին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հիվանդության պատճառով չի մասնակցի Ազգերի լիգայի առաջին խմբի երրորդ տո...