Զելենսկին անտեսեց բոլոր նախազգուշացումները․ Բայդենը մանրամասներ է հայտնել

ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անտեսել է նախազգուշացումներն այն մասին, որ Ռուսաստանը փետրվարին ներխուժելու է Ուկրաինա, հայտնում է Bloomberg-ը։

«Ես գիտեմ, որ շատերը կարծում էին, որ ես կարող եմ չափազանցնել, բայց ես գիտեի, և մենք հաստատելու տվյալներ ունեինք, որ Պուտինը պատրաստվում է անցնել սահմանը։ Կասկած չկար։ Եվ Զելենսկին չէր ուզում լսել դա, ինչպես շատ ուրիշներ»,- ասել է Բայդենը:

Բայդենը նաև մեղադրել է Ռուսաստանի նախագահ Պուտինին Ուկրաինայի «մշակույթը, այլ ոչ միայն ազգը ոչնչացնելու փորձի մեջ» և ասել, որ Ռուսաստանի ղեկավարը Կիևը համարում է «մայր Ռուսաստանի նստավայրը»։

Քաղաքականություն