ԱԺ-ի «Լաչինի միջանցքն» ազատագրվել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի հին մասնաշենքը նորին կապող միջանցքը, որին լրագրողական հանրույթը «Լաչինի միջանցք» անվանումն է տվել, երեկ ազատագրված էր ՊՊԾ աշխատակիցներից եւ բաց էր լրագրողների համար։ Այստեղ օգոստոսից, երբ սկսվեցին խորհրդարանի աշխատանքները, ՊՊԾ ծառայողները հսկողություն էին իրականացնում, որպեսզի, ԱԺ ղեկավարության որոշման համաձայն, լրագրողների տեղաշարժը սահմանափակեին, եւ նրանք չկարողանային անցնել այդ միջանցքով, անցանկալի հարցեր տալ իրենց կիսագրագետ պատգամավորներին։
Թե ինչու էին երեկ բացել, դժվար է ասել։ Գուցե պատճառն այն է, որ իրենց պատգամավորներն այս ընթացքում արդեն կատարելագործել են վազելու ունակությունները, եւ լրագրողներից ճողոպրելն այլեւս բարդ չէ նրանց համար։
Քանի դեռ միջանցքը փակ էր, նրանք ստիպված էին ճողոպրել ընդամենը 5-10 մետր տարածք՝ լրագրողների թակարդը չընկնելու համար, հիմա այդ տարածքը, ինչպես պատերազմից հետո մեր բնագծերը, եռապատկվել, քառապատկվել է, սակայն իրենք են ճարպկացել։ Օրինակ, Լենա Նազարյանը, երեկ դահլիճից դուրս գալով, եղնիկի արագությամբ վազում էր, որ չհայտնվի լրագրողների աքցանի մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Նոր աղմկահարույց ձերբակալություններ՝ ՊՆ-ում. ինչ է սպասվում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Քննիչ հանձնաժողովը դեռ աշխատանքները չսկսած՝ չար լեզուներն ասում են, որ արդեն իսկ մեղավորներ է...
ԱՄՆ-ի Mars կոնֆետի գործարանում երկու մարդ ընկել է հալված շոկոլադի բաքը
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գտնվող Mars կոնֆետի գործարանում երկու մարդ ընկել է շոկոլադի հալման բաքը։ CNN-ի փոխանցմամբ՝ երկ...
Հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացուց $90 000 հափշտակողներից մեկը. Shamshyan. com
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են հունիսի 8-ին Երևանում Հնդկ...