Հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացուց $90 000 հափշտակողներից մեկը. Shamshyan. com
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են հունիսի 8-ին Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Սահիլ Նանավատինից զենքի սպառնալիքով հափշտակած 90 հազար ԱՄՆ դոլարի մի մասը, հայտնում է shamshyan.com-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ս. Նանավատին, որ բնակվում է Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկում, ահազանգել էր ոստիկանություն և հայտնել, որ մի քաղաքացի զենքի սպառնալիքով իրենից հափշտակել է 90 հազար ԱՄՆ դոլար և 35 հազար դրամ:
Նշված վայր էր մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետները, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տաք հետքերով պարզում են հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը և իմանալով նրա գտնվելու վայրը, տանում են բացատրական աշխատանքներ, արդյունքում նա կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայանում է ոստիկանության կենտրոնական բաժին։ Այստեղից նրան ներկայացնում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հափշտակված գումարի մի մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը Երևանի բնակիչ, 22-ամյա Գևորգ Ա.-ն է:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Նոր աղմկահարույց ձերբակալություններ՝ ՊՆ-ում. ինչ է սպասվում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Քննիչ հանձնաժողովը դեռ աշխատանքները չսկսած՝ չար լեզուներն ասում են, որ արդեն իսկ մեղավորներ է...
ԱՄՆ-ի Mars կոնֆետի գործարանում երկու մարդ ընկել է հալված շոկոլադի բաքը
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գտնվող Mars կոնֆետի գործարանում երկու մարդ ընկել է շոկոլադի հալման բաքը։ CNN-ի փոխանցմամբ՝ երկ...
ԱԺ-ի «Լաչինի միջանցքն» ազատագրվել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի հին մասնաշենքը նորին կապող միջանցքը, որին լրագրողական հանրույթը «Լաչինի միջանցք»...