Զելենսկին հրամանագիր է ստորագրել Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքը։
Սահմանափակումները վերաբերում են նաեւ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովին, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Պատժամիջոցային հրամանագիրը տարածվում է նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովի, ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովի եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վրա:
Բացի այդ, սահմանափակումների տակ են հայտնվել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը եւ ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսանդր Նովակը:
Ուկրաինայի նախագահի հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվում նաեւ 236 ռուսական բուհերի նկատմամբ:
Զելենսկու գրասենյակում հստակեցրել են, որ պատժամիջոցները սահմանվում են անժամկետ եւ ենթադրում են ակտիվների արգելափակում, առեւտրական գործառնությունների սահմանափակում արտահանման-ներմուծման գործառնությունների արգելքի մասով, ինչպես նաեւ կապիտալի դուրսբերման կանխարգելում Ուկրաինայի սահմաններից դուրս: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: