Սպանություն՝ Երևանում. ոստիկանությունը պարզել է, թե ով է կասկածյալը. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 44-ամյա Սևակ Նուրիջանյանն է, ով գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մոտ մեկ ժամ անց գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30–ի սահմաններում Բագրատունյաց 87/2 հասցեի հարակից վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Նուրիջանյանի և Արարատի մարզի բնակիչ, 56-ամյա Ռուդիկ Ղ.-ի միջև, որի ժամաակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ս. Նուրիջանյանի կրծքավանդակին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Ռ. Ղազարյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Ապարանում. զոհ և վիրավորներ կան. Irakanum. am
Կրակոցներ Ապարանում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այսօր 19:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապա...
Ապարանի հայտնի կրակոցներից հետո մի խումբ անձինք ներխուժել են հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները. Shamshyan. com
Հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բո...
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. Եղեգնուտի լճերից մեկում 19-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել
Այսօր ողբերգական դեպք է տեղ ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկա...
Հրդեհ Երևանի Սարի Թաղում․ հոսպիտալացվել է 82-ամյա քաղաքացի
Հունիսի 10-ին, ժամը 19։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 8-րդ փողոցի նրբանցքի...