Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. Եղեգնուտի լճերից մեկում 19-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել
Այսօր ողբերգական դեպք է տեղ ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում գտնվող լճերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:
Ինչպես հայտնում է կայքը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների թիվ 18 ջոկատի փրկարարները ջրասուզակի հետ մոտ 3 ժամ կատարեցին որոնողական աշխատանքներ: Ջրասուզակը մի քանի անգամ սուզվեց ջրի տակ, սակայն տեսանելիությունը շատ վատ էր, այնուամենայնիվ, մոտ 3 ժամ անց ջրասուզակին հաջողվեց հայտնաբերել երիտասարդի դին:
Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղծ եղած քաղաքացին Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Սամվել Ո.-ն էր:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա իր 4 ընկերների հետ եկել է նշված վայր լողալու: Մեկ անգամ մտել են լիճ, դուրս են եկել, հետո նորից են մտել ու այդ ժամանակ Սամվելը հայտնել է, որ չի կարողանում դուրս գալ: Ընկերները փորձել են օգնել, սակայն չեն կարողացել և անմիջապես ահազանգել են 911:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Ապարանում. զոհ և վիրավորներ կան. Irakanum. am
Կրակոցներ Ապարանում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այսօր 19:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապա...
Գաջի գործարանի տարածքում հայտնաբերվել է պատից կախված տղամարդու դի. Shamshyan. com
Այսօր ողբերգսկան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել...
Սպանություն՝ Երևանում. ոստիկանությունը պարզել է, թե ով է կասկածյալը. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկ...
Ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ընդդիմադիր գործիչները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Դիմադրության շարժման ակտիվն ու Արցախի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները նախօրեին,...