Ռուսաստանից հացահատիկ չգնեք. ԵՄ-ի կոչը` աշխարհի բոլոր երկրներին
Բրյուսելում կայացած ճեպազրույցում ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը կոչ է անում աշխարհի բոլոր երկրներին Ռուսաստանից չգնել հացահատիկ, որն արտահանվել է Ուկրաինայից։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հորդորում ենք աշխարհի բոլոր երկրներին Ռուսաստանից չգնել Ուկրաինայում գողացված հացահատիկը, հորդորում ենք պարզել հացահատիկի ծագումը»,- ասել է նա։
Ստանոն նշել է, որ ԵՄ արտաքին ծառայության տվյալներով՝ Ռուսաստանը «փորձել է հացահատիկի մի խմբաքանակ վաճառել Եգիպտոսին, սակայն Եգիպտոսը հրաժարվել է դրանից»։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՀ-ն ներկայումս ստեղծում է ցամաքային կանաչ գծեր Ուկրաինայից Լեհաստանի, Սլովակիայի և Ռումինիայի տարածքով ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկի արագացված արտահանման համար։ Նրա խոսքով, այս կերպ Եվրամիությունը «պարզեցնում է Ուկրաինայից արտահանումը», ինչը Կիևին թույլ կտա գնել իրեն անհրաժեշտ ապրանքները։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
ԴԺՀ-ում մահապատժի են ենթարկել 3 օտարերկրացու. դատապարտյալները գնդակահարվելու են
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել 3 օտարերկրացու, որոնք կռվել են ուկրաինական...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Լավրովի այսօրվա հայտարարության մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ...
ՌԴ ԱԳՆ-ն սղագրությունում փոխել է Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արար...