Կառուցողական չէ հայ–թուրքական հարաբերությունները կապել հայ-ադրբեջանականի հետ. Միրզոյան

Մենք ուրախ ենք լսել Թուրքիայի իշխանությունների բարձրագույն ղեկավարության հայտարարությունները այն մասին, որ իրենք պատրաստվում են և պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել  Հայաստան –Թուրքիա սահմանը։ Այս մասին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

 

«Մյուս կողմից մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ այն առումով, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ այս կարգավորման  գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամանայիվ մենք պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացի միջև։ Կապ, որը Թուրքիան է փորձում գտնել կամ ընդգծում են ամեն առիթով։ Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է։ Կան որոշակի տարբերություններ նաև այն առումով, որ մենք տաբեր պատկերացումներ ունենք տեմպի մասին, այնումանայնիվ ողջունելի է լսել, որ Թուրքիան պատրաստ է բացել ՀՀ-ի հետ փակված սահմանը»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները հավատում են խաղաղության գործընթացին։

Կարծում եք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը։ Հավատացած ենք, որ այդ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, սա է այն միջազգային ձևաչափը, որը ստեղծվել է այս հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու նպատակով։ Բանակցությունները ընթանում են դելիմիտացիայի և դեմարկացայի հարցերի շուրջ, թեև այս փուլում դրանք բանակցություններ անվանելը փոքր-ինչ չափազանցված է, գործընթացի մեկնարկը տրված է։ Ասել, որ կա լիարժեք պատկերացում, սխալ կլինի, բայց ուզում եմ ասել, որ կա դրական տեղաշարժ»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Քաղաքականություն