«Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած». ԵՄ դեսպանը` Հայաստանում տիրող իրավիճակի մասին
Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Մենք մշտապես աջակցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել: Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է ժողովրդավարական գործընթացների առումով, նաև շատ կարևոր է, որ քաղաքական ղեկավարությունը հանձնառու է շարունակել սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսված են դատաիրավական բարեփոխումների 2019-2021 թվականների ռազմավարությամբ»,- ընդգծեց Վիկտորինը:
ԵՄ դեսպանի խոսքով՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների և ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարևոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
«Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝ նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը, իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը»,- ասաց Վիկտորինը:
ԵՄ դեսպանը շատ է կարևորում, որպեսզի Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից: Պետք է դատապարտվի ցանկացած բռնություն:
«Այս իրավիճակում, կարծում եմ, որ ավելի քան կարևոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ»,- եզրափակեց Վիկտորինը:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
«Այս պահին մենք հարմար չենք գտնում շարունակել այստեղ հանդիպումը». Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման անդամները ավարտեցին իրենց ակցիան արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Հիշեցնենք` այստեղ տեղի...
Նախատեսվում է 13 խոշորացված համայնք միավորել 5-ի մեջ. ՏԿԵ փոխնախարար
Հայաստանում նախատեսվում է 13 խոշորացված համայնք միավորել 5-ի մեջ: Խորհրդարանում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրեն...
Առաջարկում ենք միավորված 13 համայնքների փոխարեն ունենալ 5 համայնք. Սանոսյան
Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ, այսպիսով այդ փոփոխության արդյունքում Հայաստանո...