Առաջարկում ենք միավորված 13 համայնքների փոխարեն ունենալ 5 համայնք. Սանոսյան
Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ, այսպիսով այդ փոփոխության արդյունքում Հայաստանում կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Հայաստանում միավորման, խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից ի վեր: Եվ այդ պահից սկսած Հայաստանի 908 բնակավայրեր միավորվել, խոշորացել են, արդյունքում այս պահին կա 72 միավորված համայնք: Պետությունը եկել է այն եզրահանգման, որ միավորված համայնքներն ինչքան խոշոր են, այնքան հնարավորություններն ավելի մեծ են՝ թե մասնագիտական կարողությունների, թե ֆինանսական, թե կազմակերպչական և այլ առումներով:
«Հիմա առաջարկում ենք արդեն միավորված 13 համայնքներ միավորել ավելի մեծ փնջերի մեջ, և այժմ գործող միավորված 13 համայնքների փոխարեն ունենալ 5 միավորված համայնք: Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան համայնքների միավորումից մենք կունենան թվով 34 բնակավայրերով Թալին համայնք, բնակչությունը՝ 37.5 հազարի չափ, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ և Շողակաթ համայնքների միավորումից կունենանք Ճամբարակ համայնք՝ 19 բնակավայրով և 15 հազար բնակչությամբ, Լոռու մարզում Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքների միավորումից կունենանք Ալավերդի խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով և 42 հազար 700 բնակչությամբ, Լոռու մարզում Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայնքների միավորումից կունենանք Տաշիր համայնք՝ 24 բնակավայրերով և 28 հազար բնակչությամբ և Սյունիքի մարզում Սիսիան և Գորայք համայնքների միավորումից կունենանք Սիսիան համայնք՝ 36 բնակավայրերով, 31.5 հազար բնակչությամբ: Այսպիսով այս 13 համայնքներն առաջարկում ենք միավորել 5 համայնքի մեջ, այդ 13 համայնքները միասին ներառում են 141 բնակավայր»,-ասաց Սանոսյանը:
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայնքներին փոխարեն կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված: ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններով առաջարկվում է այդ խոշորացվող համայնքներում նշանակել ավագանու ընտրություն, եղած ՏԻՄ լիազորությունները դադարեցնել:
Անդրադառնալով քննադատություններին, որ խոշորացման գործընթացի արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվում՝ նախարարը մի քանի թվեր հնչեցրեց՝ դեկտեմբերին տեղի ունեցած 441 բնակավայրի խոշորացման և կրճատումների մասին:
«Դեկտեմբերի միավորման, խոշորացման արդյունքում մեր համայնքներում կրճատվել է շուրջ 1500 հաստիք, բայց վերաբացվել կամ առաջացել է նոր՝ 2200 հաստիք, որոնք հիմնականում ՀՈԱԿ-ներում են՝ մանկապարտեզներում և այլն»,-ասաց Սանոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
ԴԺՀ-ում մահապատժի են ենթարկել 3 օտարերկրացու. դատապարտյալները գնդակահարվելու են
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել 3 օտարերկրացու, որոնք կռվել են ուկրաինական...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Լավրովի այսօրվա հայտարարության մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ...
ՌԴ ԱԳՆ-ն սղագրությունում փոխել է Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արար...