Սա արդեն դավաճանության ինքնախոստովանություն է․ Շանթ Հարությունյան
Նորմալ արժեքներ ունեցող հասարակության համար Նիկոլը ոչ թե անհանդուրժելի է, այլ դավաճան։ Եթե առաջ մտածում էի, թե մեր հասարակությունը չի հասկանում՝ որոնք են դավաճանության կրիտերիաները, հիմա մտածում եմ, որ հասկանում են և թքած ունեն։ Այս ամսին 24news.am-ի եթերում հարցազրույցի ժամանակ ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։
«Դավաճանության օրինակ է, երբ Նիկոլն իր բերանով է ասել ես կարող էի կանգնեցնել պատերազմը, բայց ժողովուրդը ինձ կասեր դավաճան, սա արդեն դավաճանության ինքնախոստովանություն է։ Թող ասեր, որ մեր հաղթելու շանսերը 50/50 է, բայց ռիսկի դիմեցի, դա հասկանալի կլիներ, բայց գերադասեց իր անձը։ Հրաժարականների ինստիտուտը ինքը տապալել է։ Փաշինյանը խոսում է դեմոկրատիայից, բայց ոչ մեկը նախկին նախագահներից ՝ Լևոնը Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարսյանը չեն ոչնչացրել կամավոր հրաժարականների ինստիտուտը, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ բռնապետական ռեժիմներում»,- ասաց Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմե...
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...