Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. վարորդի դին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26.8 կմ հատվածում, դեպի Երևան տանող ճանապարհին, Չայնիի ոլորաննեում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Սասուն Ղազարյանի վարած BMW X5 և 37-ամյա Գոռ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին՝ հայտնվել է ձորում։
Վթարի հետևանքով Գ. Գևորգյանը տեղում մահացել է։ Նրա դին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նախ ձոր են իջել ճոպաններով, ապա ճոպանների միջոցով պատգարակով դուրս են բերել դին։
BMW X5-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննւթյան. նա եղել է սչ սթափ (խմած), և ըստ նախնական տեղեկությունների՝ դեպի Երևան ընթանալիս նա բախվել է Ford Transit-ին, որի պատճառով էլ վերջինիս վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հայտնվել է ձորում։
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է 44-օրյա պատերազմի 27-ամյա մասնակիցը․ մանրամասներ միջադեպից
Հունիսի 7-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի ունեցած կրակոցներից մահացած 27-ամյա Սմբատ Դավոյանը Տաշիր համայնքապետարանի ա...
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վարորդը Toyota Ranner–ով հայտնվել է գետում
Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-...
Կրակոցներ՝ Լոռու մարզում, 28-ամյա երիտասարդը մահացել է, կա վիրավոր
Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստ...
Դանակահարություն Երևանի խամաճիկների թատրոնի մոտ․ 18-ամյա տղան վիրավոր է
Երեկ՝ հունիսի 7-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։Ժամը 15:00-ի սահմաններում Հ...