Դանակահարություն Երևանի խամաճիկների թատրոնի մոտ․ 18-ամյա տղան վիրավոր է
Երեկ՝ հունիսի 7-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 45 հասցեում՝ Խամաճիկների թատրոնի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում և հնարավոր է՝ լինեն վիրավոր կամ վիրավորներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, տեղում պարեկները ոչինչ չեն հայտնաբերել և մի քանի կարգախմբեր մեկնել են ծառայության վայրեր։
Կարճ ժամանակ անց պարեկները նկատում են 2 երիտասարդի, որոնցից մեկի ինքնազգացողությունը գտնվում է վատ վիճակում: Ճիշտ կողմնորոշվելով, պարեկները մոտենում են նրանց և պարզում, որ նրանցից մեկը վիրավոր է: Ահազանգում են շտապօգնություն, սակայն պարեկները, տեսնելով որ վիրավորի թիկունքից ուժեղ արյուն է հոսում, Ս. Ալեքսանյանի կարգարդությամբ նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հենրիկ Սանոյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորին շտապ տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրա կյանքը, սակայն նա մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ:
Տեղում պարեկները դանակահարելու կասկածանքով մեկ հոգու բերման են ենթարկում ոստիկանության կենտրոնական բաժին: Ու արդեն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերում են արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը:
Վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կողմից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Նա Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Մ.-ն է: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 17-ամյա Աշոտ Խ.-ն է: Նա բաց է թողնվել:
[237a0b361f8238d576eb05948c403c47.jpg]
[7a29f822ef43e02dd390c8079ef2e88b.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է 44-օրյա պատերազմի 27-ամյա մասնակիցը․ մանրամասներ միջադեպից
Հունիսի 7-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի ունեցած կրակոցներից մահացած 27-ամյա Սմբատ Դավոյանը Տաշիր համայնքապետարանի ա...
Կրակոցներ՝ Լոռու մարզում, 28-ամյա երիտասարդը մահացել է, կա վիրավոր
Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստ...
Հնդկաստանի քաղաքացու բերանը փակել են, գոտիով կապել ոտքերը և հափշտակել շուրջ 90.000 ԱՄՆ դոլար
2022թ. հունիսի 1-ին, գազի կաթսան վերանորոգելու նպատակով, Հնդկաստանի քաղաքացու բնակարան է այցելել մի տղամարդ: Որոշ ժամանա...
Լուսանկարներ․ Զվարթնոց օդանավակայանում ռումբի մասին ահազանգ կա
Քիչ առաջ Զվարթնոց միջազգային օդանավակայանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված։Ին...