«Տնտեսական բարձր աճ ենք գրանցել 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում». Փաշինյան
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիստն անցկացվել է տեսակապի միջոցով:
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Տնտեսական խորհրդի հարգելի անդամներ, մասնակիցներ,
Ուրախ եմ ընդունելու խորհրդի անդրանիկ նիստը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորհրդի անդամներին հրավերն ընդունելու և տնտեսական քաղաքականության ձևավորման վերաբերյալ օբյեկտիվ տնտեսական խորհրդատվություն տրամադրելու միջոցով Հայաստանի կառավարությանն աջակցելու, երբ համաշխարհային տնտեսությունն անցնում է տրանսֆորմացիոն ալեկոծությունների միջով, որպես համաճարակի, թվային փոխակերպման արագացող տեմպերի, կլիմայի փոփոխության և աշխարհաքաղաքական լարվածության հետևանք։ Որոշ մարտահրավերներ, ինչպիսիք են գնաճի արագացումը և մատակարարման շղթաների խզումը, հատկապես դժվար են փոքր տնտեսությունների համար: Հայաստանը բացառություն չէ:
Մենք տնտեսական բարձր աճ ենք գրանցել 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, բայց հասկանում ենք, որ ավելի երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացումը մեծապես կախված կլինի այսօրվա մեր բարեփոխումների և նախագծերի ճկունությունից և արդյունավետությունից:
Վստահ եմ, որ Տնտեսական խորհուրդը կվերածվի մի ինստիտուտի, որը կօգնի, կաջակցի և կառաջնորդի Հայաստանի տնտեսական բարեփոխումներին, և ես հաստատակամորեն հանձնառու եմ բաց, թափանցիկ, կառուցողական երկխոսության միջոցով աջակցելու խորհրդի գործունեությանը։
Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող և արդյունավետ քննարկում»:
Քննարկվել են նաև խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Նիստի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ խորհրդի շրջանակում տեղի ունենալիք քննարկումները կնպաստեն տնտեսության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, գաղափարների ու առաջարկությունների ձևավորմանն ու արդյունավետ լուծումներ գտնելուն:
Նախատեսվում է խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հուլիսին՝ Հայաստանում:
Նմանատիպ հոդվածներ
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ». Ալեն Սիմոնյան
«Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատ...
ՌԴ-ից ասել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայի տարածքում
«Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ խաղաղապահների անվան տակ փորձեն մտնել այնտեղ»,-այս մասին լրագրողների...
Քանի մարտիկ է Ազովստալում գերի ընկել. Զելենսկին պարզաբանել է
Ազովստալից ավելի քան 2,5 հազար ուկրաինացի մարտիկներ գտնվում են ռուսական գերության մեջ։ Նրանց ազատ արձակմամբ զբաղվում է Պ...
Զախարովայի հետ հարցազրույցից հետո հաղորդավարի ինքնազգացողությունը վատացել է
Իտալական La7 հեռուստաալիքի հեռուստածրագրի հաղորդավար Մասիմո Ջիլետտին իրեն վատ է զգացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ...