«ԿԲ ղեկավարությունը պատրաստակամ է մեղմել պահանջները». Սամսոն Գրիգորյան

 «Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի գրառումը․ «Կենտրոնական Բանկում այսօր կայացավ մեր հանդիպումը։ 
ՀԴՄ սարքերի և անկանխիկի միջնորդավճարների, Պոս-ի ակտիվացման լինցենզիայի վճարների հետ կապված կլինեն փոփոխություններ, կշարունակենք հանդիպումները՝ ԿԲ ղեկավարությունը պատրաստակամ է հնարավորինս մաքսիմալ մեղմելու պահանջները, որպեսզի տնտեսվարողների համար հնարավորինս քիչ ցավոտ լինի Հուլիսի մեկից անկանխիկի նոր պայմաններին անցումը։ 


Բանկերի հետ պայմանները վերջնական հստակեցնելուց հետո ԿԲ-ն հանդես կգա հայտարարությամբ։ 
Ավելի մանրամասն պայմանների ու սպասարկման տոկոսադրույքների մասին կխոսեմ մոտ 10 օրից։ Այս ընթացքում կշարունակենք համատեղ աշխատանքը։ 


Նախնական եղեք տեղեկացված, որ պոս համակարգի միացման պայմանները փոփոխվելու են։

Քաղաքականություն

Պատահարներ