Ձերբակալվել է ընդդիմության ակցիայի 48 մասնակից, կալանավորվել` 24-ը, 2100 մասնակից բերման է ենթարկվել. Սաղաթելյան
Ըստ պաշտոնական տվյալների` մինչ օրս «Դիմադրություն» շարժման ավելի քան 2100 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Այս տեղեկությունը ֆեսբուքյան իր էջում գրել է «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Իր խոսքով՝ ոչ բոլոր բերման ենթարկվածներն են փաստաթղթավորվել ոստիկանության կողմից։ Իրականում բերման ենթարկվածների թիվը մոտ 2500 հոգի է:
«Ապրիլի 25-ից սկսած՝ ձերբակալվել են 48 արժանապատիվ քաղաքացիներ։ Նրանցից 24-ը կալանավորվել են։ Հենց այս պահին էլ դատարանները քննում են կալանքի միջնորդություններ։
Փաստ է, որ «ժողովրդավարության բաստիոն»-ում կան մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալներ (ներառյալ մինչև շարժումը կալանավորվածները):
Ձեռբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչ իրավաչափ:
Սրան զուգահեռ, ամբողջ համացանցն ու մամուլը ողողված են ոստիկանների ապօրինությունների, վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը հաստատող կադրերով։ Չնայած դրան՝ ոչ մի ոստիկան մինչ այս պահը պատասխանատվություն չի կրել իր հանցանքների համար։ Եվ սա էլ է խոսուն փաստ «նիկոլական ժողովրդավարության» մասին։
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանը բռնապետության չի վերածվելու։ Հայաստանում Ոստիկանությունը ծառայելու է օրենքին և օրինականությանը, այլ ոչ թե բռնապետի մոլուցքով խելագարին։ Հայաստանը լինելու է արժանապատիվ քաղաքացիների երկիր և ոչ թե ոստիկանական կոնցլագեր։
Վաղը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Մենք պետք է ցույց տանք, թե ով է Հայաստանի իրական տերը։ Մենք պետք է ցույց տանք, թե որոնք են Հայաստանի իրական արժեքները։ Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ։
Եվ ուրեմն, հունիսի 6-ին, ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակ»,– գրել է Սաղաթելյանը:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Բայդենն ու իր կինը շտապ տարհանվել են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կարճ ժամանակով տարհանվել են Դելավերի իրենց ծովափնյա տնից այն բանից հետ...
Հուլիս ամսվա մեջ Բերձոր քաղաքը պետք է հանձնվի. Նաիրի Հոխիկյան. 24news. am
Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածության համաձայն՝ հուլիս ամսվա մեջ Բերձոր քաղաքը պետք է հանձնվի Ադրբեջանին: Այս մասի...
Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ում էլեկտրական հզորության դեֆիցիտի սպառնալիքի պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել երկրում էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների հնարավոր սակավութ...