Ռուսաստանին չի կարելի նվաստացնել. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «պատմական և հիմնարար սխալ» է գործել՝ ներխուժելով Ուկրաինա և այժմ «մեկուսացված է», գրում է Daily Mail-ը:
Արևմուտքը մի շարք պատասխան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ երկրի կարևորագույն նավթի և գազի ոլորտների նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժելու որոշմանը:
«Ես կարծում եմ, և ես ասել եմ Պուտինին, որ նա պատմական և հիմնարար սխալ թույլ տվեց իր ժողովրդի, իր և պատմության համար: Կարծում եմ՝ նա մեկուսացել է իրեն»,- ասել է Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Մեկուսանալը մի բան է, բայց դրանից դուրս գալը դժվար ճանապարհ է»,- հավելել է Մակրոնը՝ շեշտելով, որ Ռուսաստանին չի կարելի «նվաստացնել»
«Ռուսաստանին չի կարելի նվաստացնել: Երբ մի օր ռազմական գործողությունները դադարեն, մենք կարող ենք դիվանագիտական ճանապարհով ճանապարհ հարթել ճգնաժամից դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ Ֆրանսիան պետք է միջնորդի դեր ստանձնի»,- ասել է Մակրոնը։
Նմանատիպ հոդվածներ
«Գլուխները պատով կտան, կարո՞ղ են՝ թող անեն». Իշխան Սաղաթելյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
ՔՊ-ական մի քանի պատգամավորներ «Դիմադրության» շարժման պայքարի առաջին օրից փորձում են հիմքեր ստեղծել՝ ինձ կալանքի տանելու...
Ռուսաստանը վերացնում է օտարերկրացիների մուտքի սահմանափակումները
Ռուսաստանը հունիսի 14-ից հանում է օդային և ծովային տրանսպորտով երկիր ժամանող օտարերկրացիների մուտքի բոլոր համաճարակաբանա...
Ռուսաստանին չնեղացնելու կոչերը նվաստացնում են Ֆրանսիային. Դմիտրի Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին խոսքերին, որը...
Էրդողանը պարզաբանել է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառը
Թուրքիան մտադիր է նոր անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգութ...