«Մենք մեզ տեսնում ենք Եվրոպայում, Եվրամիությունում 5-10 տարի հետո». Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող Գլոբալ անվտանգության ֆորումի ժամանակ (GLOBSEC 2022) հայտարարել է Եվրամիություն երկրի անդամակցության ժամկետը՝ 5-10 տարի, հայտնում է gazeta.ru-ն։
«Վրաստանն իր բնույթով եվրոպական երկիր է, և մենք ունենք ասոցացման համաձայնագիր (Եվրամիության հետ), որը մեր գլխավոր պլանն է։ Մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անենք։ Իհարկե, մենք իրականացնում ենք այն բարեփոխումները, որոնց պատասխանատվությունը ստանձնել ենք։ Մենք գիտենք, թե ինչպես իրականացնել մեր երկրի վերափոխումը և այն վերածել իրական եվրոպական պետության»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը կարևոր խորհրդանշական քայլ և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու խթան կլինի։
«Այսպիսով, մենք մեզ տեսնում ենք Եվրոպայում, Եվրամիությունում 5-10 տարի հետո։ 10 տարի՝ սա է մեր երազանքն ու ցանկությունը»,- ամփոփել է Ղարիբաշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
«Գլուխները պատով կտան, կարո՞ղ են՝ թող անեն». Իշխան Սաղաթելյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
ՔՊ-ական մի քանի պատգամավորներ «Դիմադրության» շարժման պայքարի առաջին օրից փորձում են հիմքեր ստեղծել՝ ինձ կալանքի տանելու...
Ռուսաստանը վերացնում է օտարերկրացիների մուտքի սահմանափակումները
Ռուսաստանը հունիսի 14-ից հանում է օդային և ծովային տրանսպորտով երկիր ժամանող օտարերկրացիների մուտքի բոլոր համաճարակաբանա...
Ռուսաստանին չնեղացնելու կոչերը նվաստացնում են Ֆրանսիային. Դմիտրի Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին խոսքերին, որը...
Ռուսաստանին չի կարելի նվաստացնել. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «պատմական և հիմնարար սխալ»...