Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան-Իռլանդիա՝ 0:0. երկրպագուներից մեկը ներխուժել է մարզադաշտ

Lilit T. 727 դիտում

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում է Իռլանդիայի ընտրանու հետ: 

armsport.am-ի տեղեկացմամբ, առաջին կեսը մեր ընտրանու ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել, նույնիսկ երկու անգամ սպառնացին մրցակցի դարպասին, բայց հաշիվն այդպես էլ չբացվեց։ 

Իռլանդացիները ևս հայտնվում էին մեր կիսադաշտում ու փորձում Յուրչենկոյի նյարդերը, բայց ավելի քիչ։ 

Այսպիսով, առաջին կեսից հետո լուսատախտակին դեռևս զրոներ են։ 

Մրցավարի սուլիչից հետո երկրպագուներից մեկը ներխուժեց մարզադաշտ և գրկեց Վարազդատ Հարոյանին․ վերջինս հանեց մարզաշապիկը՝ նվիրելով այն երկրպագուին։ 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250