ՔՊ-ն չորս ժամ ժամանակ ունի խելքի գալու․ Իշխան Սաղաթելյան
Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ-ի՝ մեր պահանջով հրավիրված արտահերթ նիստը և ինչպես ենթադրվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց նիստը՝ չմասնակցելով դրան։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեկ շաբաթ առաջ ձևակերպել էինք այն մինիմալ պահանջները, որոնք անհրաժեշտ են, որ Արցախը լինի հայկական, Հայաստանը լինի անվտանգ և ունենանք պետականություն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Մեր պատգամավորները ԱԺ-ում են, դեռ 4 ժամ նիստը բաց է լինելու և 4 ժամ հնարավորություն կա, որ իրենք խելքի գան ու գան Խորհրդարան»,- ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ Խորհրդարանում գտնվող ընդդիմադիր պատգամավորները գալիս են Ֆրանսիայի հրապարակ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկություն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հա...
Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան. ԵՄ
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագ...
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին, հետո այլ թեմաներ են քննարկել․ մանրամասներ՝ հեռախոսազրույցից
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախ...