Վաշինգտոնը Կիևին զենք կտրամադրի Ուկրաինայի սահմաններում պաշտպանության համար, այլ ոչ՝ սահմաններից դուրս. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
Վաշինգտոնը Կիևին զենք կտրամադրի Ուկրաինայի սահմաններում պաշտպանության համար, այլ ոչ՝ սահմաններից դուրս: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, գրում է РИА Новости-ն:
«Առաջին օրվանից մենք հստակ հայտարարել ենք, որ Ուկրաինային զենք ենք տրամադրելու՝ պաշտպանելու նրանց ռուսական ագրեսիայից, պաշտպանելու նրանց իրենց սահմաններում։ Մենք չենք տրամադրում զենք, որը թույլ կտա ուկրաինացիներին հարձակվել Ռուսաստանի վրա իրենց տարածքից։ Նախագահ Բայդենը հստակ ընդգծել է, որ մենք չենք պատրաստվում պատերազմի կողմ լինել, բայց մենք կաջակցենք Ուկրաինային՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին ։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Արարատ Միրզոյանը հեռանում է. ինչ է սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վա...
Ռուսաստանը գործնականում դադարել է կորուստներ կրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում. Պետդումայի պատգամավոր
Ռուսաստանը գործնականում դադարել է կորուստներ կրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում, սա ռազմական գործողությունն...
Երկիշխանություն՝ ԱԻՆ-ում. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, օգտվ...