Տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենաներ
Այսօր` մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ընկերոջ հետ ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը, երբ ուշքի է եկել ահազանգել է, որ ընկերը չկա
Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության ծառայողները, «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի աշխատակիցները Հաղարծին բ...
Հզոր պայթյուն՝ Մելիտոպոլում
Մելիտոպոլի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի գ...
Նեպալում ուղևորատար ինքնաթիռ է անհետացել
Նեպալում կիրակի անհետացել է մասնավոր ավիաընկերության օդանավը, որում 22 մարդ է եղել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ա...
Պորտ Հարքուրտ քաղաքի եկեղեցում հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ
Նիգերիայի Ռիվերս նահանգի մայրաքաղաք Պորտ Հարքուրտ քաղաքի եկեղեցու կողմից կազմակերպած միջոցառման ժամանակ հրմշտոց է սկսվել...