
Ռուսաստանի ԿԳՆ-ն և ԱԳՆ-ն ուղիներ են փնտրում ԱՄՆ-ի հետ գիտական կապերը խզելու համար

Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարությունն ու ԱԳՆ-ն ուղիներ են փնտրում ԱՄՆ-ի հետ գիտական կապերը խզելու համար: Այս մասին գրում է Известия-ն:
Գերատեսչությունները համատեղ վերլուծում են գիտության և կրթության ոլորտում երկու երկրների համաձայնագրերի իրավական դաշտը՝ «դրանց դադարեցման կամ կասեցման նպատակով»։
Նշվում է, որ այս մասին հայտնի է դարձել ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Օբուխովի հարցմանն արված կառավարության պատասխանից։
Կրթության և գիտության նախարարությունից հաստատել են, որ այս հարցով աշխատանքներ են տարվում, սակայն փաստաթղթերը փակ են մնում: