Ամփոփվել է 4 ընտրատեղամասերի վերահաշվարկի արդյունքները
Քիչ առաջ ավարտվեց 4/07 4/24 4/46 4/47 տեղամասերում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկը, որին ներկա էի որպես ԲՀԿ-ից ներկայացված վստահված անձ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգոր Իսկանդարյանը:
«4 ընտրատեղամասերում էլ խախտումներ հայտնաբերվեցին։
Մասնավորապես 4/46 տեղամասում ԲՀԿ-ի 1 ձայնն անհիմն կերպով համարվել էր անվավեր։ Չէին արձանագրվել նաև համար 3-ի ստացած 4 քվեները և համար 17-ի մեկ քվեն։ Վերահաշվարկի արդյունքում այս բոլոր քվեները վերականգնվեցին։
4/07 տեղամասում 1 քվե ավելացավ համար 18-ին, 1 քվե՝ համար 19-ին։
4/47 տեղամասում 1 ձայն ավելացավ համար 19-ին և պակասեց 16-ից, քանի որ 19 համարի քվեաթերթիկը դրել էին 16-ի հետ։
4/24 տեղամասում համար 6-ի 37 քվեաթերթիկներից մեկը նվազեց՝ դառնալով 36։
Սա ընդամենը 4 տեղամասում արձանագրված խախտումներն են։ Կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվել ամբողջ հանրապետությունում։ Ընտրախախտումները կրել են համատարած բնույթ, և ԿԸՀ-ի կողմից հրապարակված թվերը չեն արտացոլում քվեարկության իրական արդյունքները և քաղաքացիների օբյեկտիվ կամարտահայտությունը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...