Պռեգոմեշից մեծ խաչի հեռացումը և քաղաքապետարանի պարզաբանումը
Երգչուհի Սիրուշոն հայտնել է․
«Մեզ ասել են, որ մինչև ամսի 11-ը Պռեգոմեշի խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու ենք»,- այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջի սթորի բաժնից:
Auroranews.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն պետի՝ Արմեն Առաքելյանի հետ, պարզելու, թե տվյալ որոշումն, ինչու են կայացրել։
Auroranews.am -ին պարզաբանեցին․
«Երևան քաղաքում արտաքին գովազդ տեղադրելու համար գոյություն ունի հստակ որոշում, ըստ որի՝ տնտեսվարողը, որևէ հատվածում արտաքին գովազդ տեղադրելու համար, նշված որոշման չափորոշիչներին և ընթացակարգին համաձայն պետք է դիմում ներկայացնի Երևանի քաղաքապետարան կամ պատասխան վարչական շրջան, ստանա թույլտվություն, որից հետո տեղադրի արտաքին գովազդը։
Այս պահին նշված խանութի հատվածում արդեն կա տեղադրված երկու արտաքին գովազդ, որից մեկը ծավալային տառերով շինության ֆրիզային հատվածում է տեղադրված, որը ունի թույլտվություն, իսկ ցուցափեղկի վրա տեղադրված ամբողջ էլեմենտները, թե՛ Պռեգոմեշ գրվածքը, թե՛ խաչը, թե՛ հարակից զարդարանքներն արտաքին գովազդի տեղադրման թուլտվություն չունեն։ Հետևաբար մեր վարչական շրջանը խնդրել է տնտեսվարողին( Պռեգոմեշին) ապամոնտաժի տեղադրված գովազդները։ Տնտեսվարողին խնդրել ենք, որ դիմում ներկայացնի արտաքին գովազդի թույլտվության ստանալու համար, որից հետո կարող է տեղադրել արտաքին գովազդը»,- ասել է Երևանի քաղաքապետարանի Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն պետ Արմեն Առաքելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող քարոզարշավի ժամանակ առաջարկել է ներկա գտնվել հունիսի 3-ին և 4-ին Մարզահամերգայի...
