Պուտինը պարզեցրել է Ուկրաինայից, Դոնեցկից և Լուգանսկից որբերի՝ ՌԴ քաղաքացիության ստացումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական hանրապետությունների որբերի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելը պարզեցնելու մասին։ Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալը։
Փաստաթղթում նշվում է, որ որբերը և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև անգործունակ անձինք, ովքեր հանդիսանում են ԼԺՀ, ԴԺՀ կամ Ուկրաինայի քաղաքացիներ, կարող են պարզեցված ձևով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն:
Ավելի վաղ Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտնել էր, որ շրջանային կառավարությունը պատրաստվում է վարչական կենտրոններ բացել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Զելենսկին առաջարկել է վերացնել պանելային բոլոր շենքերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է վերլուծել վնասված պանելային տների վերականգնման իրագործելիությունը, գրո...
Իսրայելի քաղաքացիներին հորդորել են չայցելել Թուրքիա և Իրանին սահմանակից այլ երկրներ
Իսրայելի իշխանությունները երկրի քաղաքացիներին հորդորել են զերծ մնալ Թուրքիա, ինչպես նաև Իրանին սահմանակից երկրներ այցելե...
Ինչու է Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի նախկին պետի գործն ԱԱԾ-ից տեղափխվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին...