Իսրայելի քաղաքացիներին հորդորել են չայցելել Թուրքիա և Իրանին սահմանակից այլ երկրներ
Իսրայելի իշխանությունները երկրի քաղաքացիներին հորդորել են զերծ մնալ Թուրքիա, ինչպես նաև Իրանին սահմանակից երկրներ այցելելուց։ Նման հայտարարություն է տարածել Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակին։
«Հատկապես այն բանից հետո, երբ Իրանն Իսրայելին մեղադրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի մահվան մեջ, Իսրայելի անվտանգության ծառայությունների մոտ ավելացել է մտավախությունը, որ Իրանը կարող է ամբողջ աշխարհում իսրայելական օբյեկտների վրա հարձակվելու փորձեր ձեռնարկել»,- նշվում է հայտարարությունում,- «...ԱԱԽ-ն և անվտանգության ծառայությունները հորդորում են հաշվի առնել Թուրքիա այցերի հետ կապված նախազգուշացումները և վերահաստատում են, որ ներկա ժամանակահատվածում Թուրքիան իսրայելցիների համար բարձր ռիսկ պարունակող երկիր է»:
Մայիսի 22-ին անհայտ անձինք Թեհրանում կրակ էին բացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Հասան Սայադ Խոդայիի մեքենայի ուղղությամբ, գնդապետը մահացել էր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղի ունեցածւ ահաբեկչություն էր որակել, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ վրեժխնդիր կինեն այդ սպանության համար։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Զելենսկին առաջարկել է վերացնել պանելային բոլոր շենքերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է վերլուծել վնասված պանելային տների վերականգնման իրագործելիությունը, գրո...
Պուտինը պարզեցրել է Ուկրաինայից, Դոնեցկից և Լուգանսկից որբերի՝ ՌԴ քաղաքացիության ստացումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդ...
Եղիսաբեթ II թագուհին ժամանել է Վինձորի ամրոց՝ նշելու գահի 70-ամյակը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ժամանել է Վինձորի ամրոց՝ մասնակցելու իր գահակալության 70-ամյակի տոնակատարությանը։ Ա...