Հայաստանը կարող է բախվել միգրացիոն լուրջ ճգնաժամի. ԱՊՀ-ից զգուշացնում են
Հայաստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Եվգենի Սիսոևը։
Սիսոևի խոսքով՝ միջազգային իրադրության սրումը, ներառյալ Մերձավոր Արևելքի իրադարձությունները, նախադրյալներ են ստեղծում մասշտաբային միգրացիոն գործընթացների և հումանիտար ճգնաժամի համար, որոնք նման են Լիբիայում և Իրաքում տեղի ունեցածներին։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ճգնաժամի հետևանքներին պոտենցիալ կերպով կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, բայց առաջին հերթին՝ նրանք, որոնք սահմանակից են Իրանին։
Սիսոևը նաև հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները 2025 թվականին խափանել են ահաբեկչական գործողությունների ավելի քան 300 փորձ, Համագործակցության երկրների անվտանգության մարմինները փոխգործակցում են միմյանց հետ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, որոնք թույլ են տալիս հասնել զգալի արդյունքների։
«2025 թվականին մեր երկրներում կանխվել է ավելի քան 2,5 հազար ահաբեկչական և ծայրահեղական հանցագործություն, ներառյալ ահաբեկչություններ իրականացնելու ավելի քան 300 փորձ, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ավելի քան 100 հանցագործություն և գրեթե 2 հազար՝ արմատական գաղափարախոսության տարածման հետ կապված», - ասել է նա։
Ինչպես նշել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը, կասեցվել է ավելի քան 200 ահաբեկչական և ծայրահեղական բջիջների, ահաբեկչության և ծայրահեղականության ֆինանսավորման մոտ 900 աղբյուրների ու 300 ուղիների, արմատական բովանդակություն պարունակող գրեթե 19 հազար տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը։ Ահաբեկչության և ծայրահեղականության փաստերով հարուցվել է ավելի քան 2,3 հազար քրեական գործ, քրեական պատասխանատվության է ենթարկվել ավելի քան 1,5 հազար ահաբեկիչ և ծայրահեղական, ապակառուցողական գործունեությունից հրաժարվելուն է դրդվել ավելի քան 100 ահաբեկիչ և ավելի քան 2 հազար ծայրահեղական։
Իրականացվել են մեծ թվով կանխարգելիչ միջոցառումներ ծայրահեղական գաղափարախոսության ազդեցության տակ հայտնված անձանց ապաարմատականացման ուղղությամբ, հավելել է Սիսոևը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...