Նիդեռլանդներում ռուսական գազից հրաժարումը չի ազդի տնային տնտեսությունների վրա. կլիմայի նախարար

Նիդեռլանդների կլիմայի և էներգետիկայի նախարար Ռոբ Ջեթենը հայտարարել է, որ Նիդեռլանդների կառավարությունը ըմբռնումով է մոտենում GasTerra էներգետիկ ընկերության որոշմանը, որը չի վճարում ռուսական գազի համար ռուբլով, դա հետևանքներ չի ունենա տնային տնտեսությունների գազամատակարարման վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
 

«Նախարարների կաբինետը հասկանում է GasTerra-ի որոշումը՝ չհամաձայնել Գազպրոմի կողմից միակողմանիորեն սահմանված վճարումների պահանջներին: Այս որոշումը որևէ հետևանք չունի Նիդեռլանդների տնային տնտեսությունների գազամատակարարման վրա», - ասել է Ջեթենը:
 

Նա հավելել է, որ GasTerra-ն լրացուցիչ գազ է գնել նախքան այս որոշումը կայացնելը։ Նախարարը պնդում է, որ այս գործողությունների պատճառով հոլանդական բիզնեսին գազամատակարարման համար որևէ հետևանք չպետք է լինի։
 

Ավելի վաղ հոլանդական GasTerra գազ վաճառող ընկերությունը որոշել էր չկատարել «Գազպրոմի» պահանջները ռուսական ռուբլով մատակարարվող գազի դիմաց վճարումների վերաբերյալ։

Քաղաքականություն