ԵՄ անդամ երկրներին առաջարկվել է հետաձգել նավթի էմբարգոն «Դրուժբա» նավթատարով
Եվրոպական Միությունն առաջարկել սառեցնել Ռուսաստանից նավթի ծովային ներկրումերը՝ միեւնույն ժամանակ հետաձգելով հիմնական նավթատարով ներկրման սահմանափակումները, որպեսզի բավարարի Հունգարիայի առարկությունը եւ համաձայնության հասնի Ռուսաստանի դեմ սահմանվելիք պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ, գրում է Bloomberg-ը:
Եվրահանձնաժողովը շաբաթ ազգային կառավարություններին է ուղարկել վերանայված առաջարկը, որը, այդ հարցին ծանոթ անձանց խոսքով, Հունգարիային կազատի հսկայական «Դրուժբա» նավթատարով նավթի մատակարարումներից, որը նավթահումքի ներկրման հիմնական աղբյուրն է:
Անդամ երկրները վեց ամսվա ընթացքում աստիճանաբար կհրաժարվեն նավթի ծովային մատակարարումներից, իսկ նավթամթերքի մատակարարումից՝ 8 ամսվա ընթացքում, հայտնել են գործակալության աղբյուրները:
Այդ առաջարկը ժամանակ կտա Հունգարիային, որը դեմ է հանդես եկել գործարքին, որպեսզի «տեխնիկական լուծում գտնի իր էներգետիկ պահանջները բավարարելու համար»:
Bloomberg-ը նշում է, որ վերանայված առաջարկի համաձայն՝ Բուլղարիան անցումային ժամանակահատված կունենա մինչեւ 2024 թվականի հունիս կամ դեկտեմբեր, իսկ Խորվաթիան կարող է բացառության հնարավորություն ունենալ վակուումային գազայուղի ներկրման համար:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերում պահանջելը նշանակում է փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Նիկոլայ Սիլաեւ
Կարծում եմ՝ այն իրավիճակը, որ հիմա կա Ղարաբաղում, երկար կտեւի։ Ինձ թվում է, որ բոլոր ներգրավված կողմերը դա հասկանում են։...
«Երեկվա հանրահավաքը, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ». Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա ստ...
Ռուս քաղաքագետը մեկնաբանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու փորձերը
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունն ամեն գնով չէ, որ պետք է վերացվի, ոչ էլ ավելի մեծ լարվածության հաշվին։ Ես լիո...
Ադրբեջանին կոչ ենք անում կատարել ստանձնած հանձնառությունները. ՀՀ ԱԳՆ
Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի...