
Ուկրաինայում պատերազմը կարող է շատ երկար տևել. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինայում իրավիճակը վերածվում է ձգձգվող պատերազմի, և ոչ ոքի հայտնի չէ, թե երբ այն կավարտվի: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Ստոլտենբերգն այդ մասին խոսել է հունական Capital.gr պորտալին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է աջակցեն ուկրաինական կողմին։
«Մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհի: Այս պատերազմը կարող է երկար տևել: Որքա՞ն երկար, ոչ ոք չի կարող ասել... Եվ այսպես, ես կոչ եմ անում դաշնակիցներին ՝ պատրաստ լինել երկար ժամանակ աջակցություն ցուցաբերելու և մատակարարումներ իրականացնելու: Որովհետև սա ավելի շատ քայքայման պատերազմ է», - ասել է Ստոլտենբերգը: