Հասարակություն

Ուկրաինայի իշխանությունները ծրագիր ունեն․ ինչ կլինի եթե Զելենսկին սպանվի

Ուկրաինայի իշխանությունները ծրագիր ունեն․ ինչ կլինի եթե Զելենսկին սպանվի

Ուկրաինայի իշխանությունները նախագահի հնարավոր սպանության դեպքում մի քանի տարբերակներ են կազմել։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում տեսակապի միջոցով ելույթում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեր օրենսդրությամբ պետությունը կառավարող կա, մենք նախապատրաստվել ենք, բաժանվել՝ ես, վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը։ Մենք ունենք խորհրդարանական-նախագահական հանրապետություն: Մենք հասկանում էինք, որ եթե կորուստ լինի, պատրաստ կլինենք այս գործընթացին։ Մենք նախարարների կաբինետը բաժանեցինք երկու մասի, որպեսզի երկիրը պաշտպանված լինի նույնիսկ նման արդյունքների դեպքում»,-ասել է Զելենսկին:

Զելենսկին չի ասել, թե ինչ կանեն իշխանությունները իր սպանության դեպքում, սակայն նշել է, որ նման վտանգ կա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250