Հասարակություն

Ուկրաինայի հարցում Պուտինի ընդհանուր ռազմավարությունն անհայտ է. Պենտագոնի ղեկավար

Ուկրաինայի հարցում Պուտինի ընդհանուր ռազմավարությունն անհայտ է. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ընդհանուր ռազմավարությունն Ուկրաինայի հարցում անհայտ է: 


CNN-ի թղթակցի այն հարցին, թե Պուտինը որ ստեղնը կսեղմի՝ պարենը, էներգիան, թե միգրացիան, Օսթինն ասել է, թեաշխարհը տեսավ, որ Ռուսաստանի առաջնորդը «մի շարք տարբեր լծակներ օգտագործել է հենց սկզբից»:
 

Օսթինը նշել է, որ պատերազմի սկզբում Պուտինը ակնկալում էր ճնշող ուժ, արագություն և ուժ կիրառել՝ շատ արագ Կիևը գրավելու և կառավարությանը հեռացնելու համար, բայց չհաջողվեց։
 

«Մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք իրականում շատ դանդաղ և անհաջող շարժվել մարտի դաշտում, և կարելի է ակնկալել, որ նա կփորձի օգտագործել այլ ուժային լծակներ կամ ուժային այլ գործիքներ, և նա անում է: Բայց նրա ռազմավարությունն անհայտ է», - ասել է Օսթինը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250