Արցախում կորած արշավականը ողջ է․ նա գտնվել է

 Արցախում Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին անհետացած 63-ամյա ՀՀ քաղաքացին հայտնաբերվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

 

«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Արցախում կորած ՀՀ քաղաքացին ողջ է գտնվել»,– ասաց նա։

Թադևոսյանն ասաց, որ այլ մանրամասների առայժմ չի տիրապետում։ Ավելի ուշ գերատեսչությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

 

Հիշեցնենք` մայիսի 22-ի առավոտյան Արցախում արշավի ժամանակ ՀՀ քաղաքացին անհետացել էր Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում։

63-ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից է։ Նա խմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ իջնելիս ասել է, որ ինքն առաջ է գնում և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ՝ խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել։

Քաղաքականություն