Սպիտակ տունը դեռ չի հաստատում Ուկրաինայում արևմտյան զենքի խմբաքանակի ոչնչացման մասին լուրը
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը չի կարողացել հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվությունը ԱՄՆ-ից և ԵՄ-ից Ուկրաինայի տարածք մատակարարված զենքի և ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակի ոչնչացման մասին։
«Ես հնարավորություն չունեի խորհրդակցելու ուկրաինական կողմի հետ», - ասաց Սալիվանը լրագրողներին կիրակի օրը Հարավային Կորեայից Ճապոնիա թռչող ինքնաթիռում:
«Սակայն մենք, մեր տեսանկյունից, ունենք տարբեր և կայուն ուղիներ՝ նման զենքի մատակարարում Ուկրաինային»։
Սալիվանի ճեպազրույցը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։
Նշենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավարտել է իր այցը Հարավային Կորեա և մեկնել Ճապոնիա։
«Նույնիսկ եթե ռուսական կողմը կարողանա հարվածել Ուկրաինայի տարածքում գտնվող բեռներին, դա էապես չի խաթարի Կիևին մեր ռազմական օգնության տրամադրումը ռազմավարական տեսանկյունից», - ասել է Սալիվանը։
Հիեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների՝ օգնության խնդրանքով դիմումին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է․ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գն...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր
Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ա...
Հայկական կողմն արձագանքեց Ալիևի հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ:Հայտ...
Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել
Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդա...