Հասարակություն

Մեր պահանջների հիմանական մասը համարում ենք բավարարված. Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպման մասին

Մեր պահանջների հիմանական մասը համարում ենք բավարարված. Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպման մասին

Այս պահին մեր պահանջների հիմանական մասը համարում ենք բավարարված: Այս մասին հայտնել է Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ հանդիպման ավարտից հետո: 

 

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը եւ մի քանի այլ պատգամավորներ:
 

Խոսելով հանդիպման մասին՝ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ոստիկանության ծառայողներից մեկի գործունեությունն կասեցված է: 

 

«Ոստիկանապետը փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավել քրեական գործեր և այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն։ 

 

Ավտոերթերի ընթացքում 80-ից ավել ավտոմեքենաներ բռնագրավված էին․ պայմանավորվել ենք, որ բոլոր մեքենաները կվերադարձվեն։ 

 

Այս պահին մեր պահանջների հիմանական մասը համարում ենք բավարարված»,- ասել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250