Հասարակություն

Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների ընդունելության առցանց հայտագրումը

Unknown 1 րոպե 181 դիտում
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների ընդունելության առցանց հայտագրումը

 Առաջին դասարանցիների ընդունելությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի կունենա առցանց հայտագրման միջոցով։ Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

 

Փոխնախարարն ընդգծել է, որ առցանց հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով և երեք փուլով, որը նորություն չէ։ Այն անցյալ տարի նույնպես գործարկվել է: «Իրականացրել ենք նաև մի շարք փոփոխություններ և հույս ունենք, որ նախորդ տարի բարձրացված խնդիրներն այլևս չեն լինի»,-ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն՝ դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։

 

«Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող բոլոր դպրոցների համար,իսկ մեկ շաբաթ անց՝ հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` ոչ»,-նշել է Անդրեասյանը:

 

Նախարարի տեղակալը կոչ է արել մինչ հայտագրումը stugum.emis.am  կայքի միջոցով ստուգել երեխայի և ծնողի տվյալների համապատասխանությունը` երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշները մուտքագրելով համակարգ: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250