Ադրբեջանցիներն փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս
Ադրբեջանցիներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս։ Այս մասին Lragir.am-ին տեղեկացրել է Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Մարտիրոս Հակոբյանը, ով բնակություն է հաստատել Արցախի Աղավնո համայնքում։
«Մենք հենց հիմա գնում ենք իրենց հետ բանակցելու։ Իրենք եկել են, էլեկտրասյուներ են ուզում տեղադրել գյուղում՝ հոսանք քաշելու համար, մենք թույլ չենք տալիս։ Հոսանքը տանելու են այն տարածքներ, որոնք պատերազմի ժամանակ զբաղեցրել են։ Բանակցությունների ավարտին կկարողանամ լրացուցիչ ինֆորմացիա տալ, հիմա դեռ չգիտենք, թե ինչով կավարտվեն բանակցությունները»,- ասել է նա։
Մարտիրոս Հակոբյանն ասել է, որ տարածքում գտնվող ռուս խաղաղապահները չեզոք դիրքից հանդես չեն գալիս։ «Երեկ բանավեճ ենք ունեցել ռուսների հետ, իրենք ցույց են տալիս, որ իբր թե չեզոք են, բայց էն, ինչ ասում են, մեր օգտին չէ, սա է ամբողջ խնդիրը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իշխանական պատգամավորի որդու ծեծկռտուքի գործին խառնվել է «օրենքով գող» «Զապ»-ը․ Armlur
Օրեր առաջ Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնաավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ե...
Ռազմական ոստիկանությունը տնից բերման է ենթարկել Մխիթար Գալեյանի հորը
Բերման են ենթարկել ամուսնուս՝ Գարիկ Գալեյանին։Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստցիկ Գալ...
«Ժողովու՛րդ, լաոն զարթնել ա»․ բերման ենթարկվելիս բղավում էր Վանեցյանի որդին
Քիչ առաջ բերման ենթարկվեցին «Հայրենիք» կուսակցության անդամները, որոնց թվում էր նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ...
Քննիչները հայհոյեցին զոհվածների ծնողներին․ Վահան Հովհաննիսյան
ՔԿ զինվորական գլխավոր վարչության քննիչները զոհված զինծառայողների ծնողների հասցեին սեռական հայհոյանքներ են տվել։ Այս մասի...