Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Evraz-ի դեմ

Մեծ Բրիտանիան մետալուրգիական և հանքարդյունաբերական Evraz ընկերությունը ներառել է պատժամիջոցների ցուցակում ձեռնարկության համասեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ սահմանափակումներ կիրառելուց հետո։ Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարությունը, գրում է Газета-ն:
 

«Այսօր Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց Evraz PLC-ի դեմ պատժամիջոցների կիրառման մասին: Մետաղագործական և հանքարդյունաբերական ընկերությունը գործում է Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերություններում»,- նշվում է հաղորդագրությունում։
 

Նախարարությունն ընդգծել է, որ ընկերությունն արտադրում է Ռուսաստանի բոլոր երկաթուղային անիվների 28%-ը և երկաթուղային գծերի 97%-ը, և նրա դեմ պատժամիջոցների սահմանումը «կենսական նշանակություն ունի», քանի որ այդ կերպ ռուսական իշխանությունները զենք են տեղափոխում Ուկրաինա։
 

Նշվում է, որ հատուկ գործողության սկզբից Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 1000 մարդու և ավելի քան 100 ռուսական ձեռնարկությունների նկատմամբ։

Քաղաքականություն